Բռնչի սովորական. Դեղաբույսեր

Բռնչի սովորական (լատ.՝ Vibúrnum ópulus), պատկանում է ցախակեռասազգիների ընտանիքին։ Խոշոր թուփ է, որն աճում է մինչև 4 մ։ Ընձյուղները մերկ են և կարմրավուն երանգով։ Տերևները 3-5 բլթականի են և ունեն 5-10 սմ երկարություն և 5-8 սմ լայնություն։ Ծաղիկները սպիտակ են։

Ծաղկում է մայսի-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ցրտադիմացկուն է, լավ է աճում սննդանյութերով հարուստ սևահողերում։

Բազմանում է սերմերով, կանաչ կտրոններով և անդալիսով։ Կեղևն օգտագործվում է արյունահոսությունը դադարացնելու համար։

Տարածված է հիմնականում Կովկասում, Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Տարածված է նաև Շնողի գետափներին և թփուտներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում