Հետաքրքիր փաստեր կենդանիների մասին (ֆոտոշարք)
1. Թանձրահավերի ընտանիքին պատկանող կենդանիները զույգ են կազմում ողջ կյանքի համար և ամեն տարի մեկ ձու են ձվադրում, որից դուրս եկող ձագին խնամում է և' հայրը, և' մայր։

2. Թալքիթնայում (Ալյասկա) վերջին 17 տարում Քաղաքապետ Ստաբս անունով այս կատուն քաղաքապետ է ընտրվել:

3. Կատուն գլխով խփում է տիրոջը` հասկացնելու, որ ապահով տեղ է փնտրում և վստահում է նրան:

4. Ծննդաբերելուց առաջ մայր ընձուղտը վերադառնում է այնտեղ, որտեղ ծնվել է:

5. Դեռ չծնված հավի ճուտիկները կարողանում են հաղորդակցվել իրենց քույր ու եղբայրների և մոր հետ` խեցու միջով:

6. Շան արու ձագերը հաճախ թույլ են տալիս էգ խաղընկերոջը՝ հաղթել իրենց:

7. Ջրասամույրները թաթերի տակ գրպաններ ունեն, որտեղ սնունդ են հավաքում:

8. Սկյուռիկները սովորաբար իրենց ընտանիք են տանում որբացած ձագերին:

9. Մեղուները միմյանց հետ հաղորդակցվում են պարի միջոցով:

10. Փղերը կնճիթով խաղում են մյուս փղի կնճիթի հետ` ի նշան սիրո:

11. Ծնվելուց հետո պանդաները կշռում են այնքան, որքան մեկ բաժակ թեյը:

12. Ագռավները սիրում են կատակներ անել իրար հետ:

13. Կարմիր պանդաներն իրենց պոչն օգտագործում են որպես վերմակ` տաքանալու համար:
![]()
14. Երբ կենգուրուի ձագը վախենում է, գլխիվայր ցատկում է մոր պարկ։
![]()
15. Բևեռային արջերը քթերով են միմյանց ողջունում, երբ ինչ-որ բան են խնդրում միմյանցից, օրինակ` ուտելիք:

16. Ոչխարները կարողանում են հասկանալ դեմքի արտահայտությունն ու դիմագծերը, նրանք հատկապես շատ են սիրում ժպիտը:

