Գետիկի արգելավայր. Հայաստանի արգելավայրեր
Գետիկի արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 1971 թվականին, ունի 5728 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Գետիկ գետի ավազանում՝ ծովի մակարդակից 1500-2700 մ բարձրություններում։ Ստեղծվել է՝ անտառային կենդանիների պահպանության նպատակով։