Բողաքարի արգելավայր. Հայաստանի արգելավայրեր
Բողաքարի արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 1989-ին, ունի 2728 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հավային լանջերին՝ 1400-2100 մ բարձրություններում։ Ստեղծվել է՝ բուսական աշխարհի ու կենդական աշխարհի էնդեմիկ (Սոսնովսկու վարդկակաչ, Թախտաջյանի խլածաղիկ և այլն) և հազվագյուտ (խոլորձներ, արաքսյան կաղնի, սագասոխուկ) տեսակների պահպանության նպատակով։