Արզական-Մեղրաձորի արգելավայր. Հայաստանի արգելավայրեր
Արզական-Մեղրաձորի արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք: Կազմավորվել է 1971 թվականին։ Ունի 13532 հա տարածք և համարվում է ՀՀ մեծ տարածք ունեցող 27 արգելավայրերից մեկը։ Գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Դալար և Մարմարիկ գետերի ավազանում՝ ծովի մակարդակից 1600-2100 մ բարձրության վրա, Ծաղկունյաց լեռների արևելյան լանջերին։ Ստեղծվել է անտառային կենդանիների՝ այծյամ, ուսուրական բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլ կենդանիների պահպանության նպատակով։ Արզականի արգելավայրի անտառներում հանդիպում են չափազանց հազվագյուտ ռելիկտային կենդանատեսակներ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: