Գետիկ (գետ). ՀՀ Բնության հուշարձան

Գետիկ, գետ ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Աղստևի աջ վտակը։ Երկարությունը 48 կմ է, ավազանը՝ 581 կմ²։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթի հյուսիս-արևմտյան լանջերի աղբյուրներից, 2450 մետր բարձրությունից, հոսում հյուսիս-արևմուտք։ Խոշոր վտակները երկուսն են, երկուսն էլ ձախակողմյան, որոնցից է Բարեբերը։ Վերին հոսանքում հարթավայրային է, Մարտունի գյուղից մինչև գետաբերան՝ տիպիկ լեռնային է, այստեղ հոսում է խոր, անտառապատ V-աձև հովտով՝ շրջապատված Արեգունու և Միափորի լեռնաշղթաներով։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, ջրի միջին տարեկան ծախսը՝ 2,95 մ³/վրկ։ Վարարում է մայիս–հունիսին։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում