Ողջի(գետ). ՀՀ Բնության հուշարձան
Ողջի, գետ Հայաստանում և ԼՂՀ-ում։
Ողջի գետը Զանգեզուրի մեծությամբ երկրորդ գետն է՝ 85 կիլոմետր երկարությամբ, որն սկիզբ է առնում Կապուտջուղի գագաթամերձ լանջերից և հոսում մեծ մասամբ անտառապատ խոր կիրճով։ Կաշկանդված մեծ մասամբ գրանիտե ժայռերի մեջ, Ողջիի ծայրաստիճան նեղ հովիտը տեղ-տեղ ներկայացնում է ահավոր անդունդ, որի մեջ մոլեգնող գետերը իր հսկայական մեխանիկական ուժի շնորհիվ պոկում է լեռներից վիթխարի ժայռաբեկորներ, մանրացնում դրանք և տանում հասցնում մինչև Արաքս։
Ողջի գետը ունի մեծ անկում, որը գետի վերին հոսանքում մեկ կիլոմետրի վրա հասնում է 60 մետրի։ Ողջի գետի վտակն է Վաչագան գետը։