Քասաղ (գետ). ՀՀ Բնության հուշարձան

Քասաղ, գետ Հայաստանի Հանրապետությունում։ Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։

Քասաղի ակունքները երկու փոքրիկ գետակներ (առվակներ) են, որոնցից մեկն սկսվում է Արագածից, իսկ մյուսը՝ Փամբակի լեռնալանջերից։ Նրանք երկուսն էլ մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով և ապա, միանալով միմյանց, առաջացնում Քասաղ գետը։

Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Այստեղ, հատկապես Աշտարակի և Օշական գյուղի շրջանում, նա հոսում է խոր ձորի միջով։ Գետաբերանային մասում նա բաժանվում է մի քանի բազուկների և թափվում Սև ջուր։ Ստորին հոսանքում՝ Արարատյան դաշտի սահմաններում, Քասաղի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասաղը իսպառ ցամաքում է։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում