Աղստև (գետ). ՀՀ Բնության հուշարձան
Աղստև (ադրբ.՝ Ağstafacay), գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Միափորի և Արեգունի լեռների միջև ընկած կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։ Երկարությունը 133 կմ է։ Ջրի ծախսը՝ 8,22 խմ/վ, հոսքը 256 միլիոն խմ։
ՀՀ տարածքում Աղստևի վրա կառուցված է Ջողասի ջրամբարը, իսկ գետի ստորին հոսանքում (Արդրբեջանի տարածքում)՝ Աղստևի ջրամբարը։ Ադրբեջանում կոչվում է «Աղստաֆաչայ»։