«Լեսինգ» լիճ. ՀՀ Բնության հուշարձան
Լեսինգ, անհոսք լիճ Արագածոտնի մարզում, Ծաղկաշեն գյուղից մոտ 11 կմ հյուսիս–աևմուտք, Արագածի հյուսիս-արևելյան լանջին՝ 3200 մ բարձրության վրա։
Առաջացել է սառցադաշտային կառի հատակում՝ մորենային արգելափակման հետևանքով։ Մակերեսը 0,016 կմ² է, առավելագույն խորությունը՝ 2,5 մ, ջրի ծավալը՝ 18800 մ³։ Ջուրը մաքուր է, սառնորակ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը 9°C է։ Սնումը հալոցքային է։
Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն-Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։
Այս թեմայով




