Ուղիղ միացում. Գառնեցիները փակել են Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը (տեսանյութ)

Այսօր առավոտյան Գառնիի բնակիչները փակել են Գառնի-Երևան մայրուղին, նրանց միացել են բնապահպան ակտիվիստները՝ պահանջելով դադարեցնել Ազատի կիրճի ավիրումը:

Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս մեքենաներին և զբոսաշրջիկներին անցնել մայրուղով: Ակցիայի մեկնարկից մեկ ժամ անց տեղական իշխանություններից ոչ ոք եկել ակցիայի վայր և բանակցություններ չի վարել բնակիչների հետ:

Ազատի կիրճ է մտել ծանր տեխնիկա, որը առաջ գնալով ավիրում է Ազատի կիրճի ամենահայտնի տեսարժան վայրերը, ոչնչացնում է ծաղկող ծառերը: Այսպես մեկնարկել է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը:

Բնակիչների հիմնական 3 պահանջներն են՝

  • ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը,
  • դադարեցնել Քաղցրաշենի անօրինական ծրագրի իրականացումը,
  • դուրս բերել ծանր տեխնիկան Ազատի կիրճից:
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում