Արայի լեռան խառնարան. ՀՀ Բնության Հուշարձան
Արայի լեռան խառնարան, երկրաբանական բնության հուշարձան, որը խառնարան է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղից 6 կմ հյուսիս-արևելք։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն: