Բազալտե արև. ՀՀ Բնության Հուշարձան
Բազալտե արև, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը եզակի ճառագայթաձև անջատում է։ Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս, Արխաշին գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն: