Մանուլ. Հայաստանի Կարմիր գիրք

Մանուլը Կատվազգիների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Հանրապետության տարածքում, ամենայն հավանականությամբ, անհետացել է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE:

Տարածվածությունը: Տարածված է Կենտրոնական Ասիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերվել է միայն երկու կետերում` Ուրծի լեռնաշղթայում և Մեղրու շրջանում, ընդորում վերջինը` 1935 թ–ին: Հանդիպման հարակից շրջաններն են Ղարաբաղը, Նախիջևանը և գ. Արաքսին հարող Իրանի տարածքները:

Ապրելավայրերը: Չոր տափաստանները և կիսաանապատները քարազանգվածների և ժայռերի առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: 1927 թ. մայիսի 19–ին հայտնաբերված էգի արգանդում կային մորթիով ծածկված երեք սաղմեր: Կարող են ունենալ մինչև 10, սովորաբար` 3–4 ձագ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի տարածքում այլևս չի հանդիպում: Մյուս կողմից, մանուլը լավ հայտնի է իր թաքնվելու ունակությամբ, որի պատճառով նրան դժվար է հայտնաբերել:

Վտանգման հիմնական գործոնները: Պոտենցիալ վտանգ են ներկայացնում որսագողությունը և բիոտոպերի քայքայումը:

Պահպանության միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկ: Խստացնել արեալի սահմաններում որսագողության և գյուղատնտեսական գործունեության վերահսկողությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում