Ջրասամույր. Հայաստանի Կարմիր գիրք

Ջրասամույրը Կզաքիսների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում:

Ապրելավայրերը: Մաքուր ջրով և ձկնապաշարներով հարուստ լճեր, գետեր և գետակներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմացումը սկսվում է ձմռանը–գարնանը: Ունենում են 1–5, ավելի հաճախ` 2–3 ձագեր, որոնք հիմնականում ծնվում են երկու տարին մեկ անգամ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայտնի չէ, սակայն խիստ կրճատված: Անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություններ: Հավանաբար, կրճատվում է բիոտոպերի` գետերի աղտոտման և հիդրոտեխնիկական կառույցների ստեղծման հետևանքով:

Վտանգման հիմնական գործոնները: Բիոտոպերի ոչնչացումը, ջրերի աղտոտումը, ձկների գերորսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան», «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Անհրաժեշտ է ուժեղացնել արեալի սահմաններում, ջրավազանների մոտակայքում գյուղատնտեսական գործունեության վերահսկողությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում