Հայկական մկնիկ. Հայաստանի Կարմիր գիրք

Հայկական մկնիկը Մկնիկանմանների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Էնդեմ տեսակ է, փոքր թվաքանակով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered B1ab(iii)» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a:

Տարածվածությունը Հայաստանում: Հայկական մկնիկը (ընդամենը 9 կենդանիներ) հայտնաբերվել է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների ենթալպյան գոտում, մասնավորապես` դրանց հատման տեղում` գ. Հանքավանի, ք. Վանաձորի շրջակայքում, Մայմեխ լեռան վրա: Կան գրականության տվյալներ Սյունիքում մկնիկի հայտնաբերման մասին, սակայն հետագայում դրանք չեն հաստատվել:

Ապրելավայրերը: Բնակվում է բարձր և խիտ տարատեսակ խոտաբույսերի առկայությամբ ենթալպյան բիոտոպերում` անտառի վերին եզրին, ծ.մ. 2000–2200 մ բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գրեթե հետազոտված չեն: Սնվում են խառը կերով, մեծ մասամբ` կանաչ, սերմեր, պտուղներ: Կարող է նաև սնվել միջատներով և խմել ջուր: Ակտիվությունը, հավանաբար, ինչպես և այլ մկնիկներինը մթնշաղագիշերային է:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Սակավա թիվ, հազվադեպ տեսակ է, որը հետազոտման և պահպանման կարիք ունի:

Վտանգման հիմնական գործոնները: Ենթալպյան գոտում մարդու գործունեությունը, մասնավորապես, անասունների արածեցումը, ինչպես նաև կլիմայի արիդացումը (ավելի չորայինի փոփոխվելը):

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է հայտնի բիոտոպերում ստեղծել արգելավայրեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում