Ծալքաշուրթ լայնականջ չղջիկ. Հայաստանի Կարմիր գիրքը

Ծալքաշուրթ լայնականջ չղջիկը Բուլդոգայինների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Ամենուրեք՝ հազվադեպ: Այս տեսակի առանձին առանձնյակներ նշվել են Աֆրիկայի մերձարևադարձային շրջաններում, Եվրոպայում, Ասիայում, Կովկասում, Անդրկովկասում, Իրանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանը, ամենայն հավանականությամբ, արեալի արևմտյան սահմանն է: 1974–1975 թթ–ին այն նկատվել է Տավուշի մարզում (Բերդ, Ենոքավան, Պապանինո), իսկ 2004 թ–ին` Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին, Լեռնային Ղարաբաղի սահմանի մոտ:

Ապրելավայրերը: Գերադասում է անտառային հատվածները՝ ջրավազաններին մոտ: Զբաղեցնում է ծառերի փչակները, ժայռերի ճեղքերը և ծառերի անջատված կեղևի տակ դատարկությունները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բավարար չափով ուսումնասիրված չէ: Էգերը հունիսին ծնում են մեկ ձագ: Կարող են թռչել ծառերի սաղարթների վրայով, նույնիսկ մինչև արևի մայր մտնելը, և դրանց կարելի է շփոթել ջրածիծառների հետ: Բազմաքանակ գաղութներ չեն առաջացնում, ավելի հաճախ ձևավորում են 2–6 առանձնյակներից կազմված խմբեր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 30 տարի անց հայտնաբերվել է երկրորդ առանձնյակը, որը վկայում է տեսակի խիստ սակավաթվության և խիստ վտանգված լինելու մասին:

Վտանգման հիմնական գործոնները: Հաստաբուն, փչակավոր ծառերի հատումը և էկոլոգիայի խախտումը ապրելավայրերում:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է ուսումնասիրել տեսակի կենսաբանական առանձնահատկությունները, ճշգրտել պոպուլյացիայի սահմանները և մշակել պահպանության միջոցառումներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում