Գորշ ականջեղ. Հայաստանի Կարմիր գիրք

Գորշ ականջեղը Հարթաքթայինների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Սակավաթիվ տեսակ է թվաքանակի կրճատման միտումով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպա և Սիբիր, Մանջուրիա, Հյուսիսային Մոնղոլիա, Ալթայ, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները:

Ապրելավայրերը: Բնակվում են տարբեր շինությունների նկուղներում և ձեղնահարկերում: Սրանց կարելի է հանդիպել նաև ծառերի փչակներում, ժայռերի ճեղքերում` մինչև ծ.մ. 2450 մ բարձրությունում: Գերադասում են լեռնատափաստանային, անտառատափաստանային և անտառային բացատները ջրավազաններին մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Միասեռ ձմեռող գաղութները կարող են կազմված լինել 170 և ավելի առանձնյակներից: Էգերը երիտասարդ չղջիկների հետ միասին ձմեռում են արուներից առանձնացված: Ակտիվ են գիշերը: Թռիչքը սավառնող է: Էգը հունիսի կեսերին ծնում է մեկ, հազվադեպ` երկու ձագ: Սնվում են մանր թեփուկաթևավորներով, մոծակներով, հաճախ հավաքում է թրթուրներ և մանր թիթեռներ ծառերի ու թփերի ճյուղերից:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արեալը նկատելիորեն կրճատվում է: Գաղութներում և պոպուլյացիաներում թվաքանակը ևս կրճատվում է:

Վտանգման հիմնական գործոնները: Հաստաբուն, փչակավոր ծառերի հատումը, հին փայտյա շինությունների քանդումը:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է գորշ ականջեղի ապրելավայրեր հանդիսացող տեղամասերին տալ արգելավայրերի կարգավիճակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում