Պստիկ սպիտակատամ. Հայաստանի Կարմիր գիրք
Պստիկ սպիտակատամը Գետնափորների ընտանիքին պատկանող կենդանի է։
Կարգավիճակը: Հազվադեպ հանդիպող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2a (ii):
Տարածվածությունը: Արեալն ընդգրկում է Հարավային Եվրոպան, Արաբական թերակղզին, Իրաքը, Միջին Ասիան, Չինաստանը, Հնդկաստանը և Հյուսիսային Աֆրիկան:
Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Գեղարքունիքի մարզի գգ. Վարդենիսի և Այգուտի մոտակայքում:
Ապրելավայրերը: Կիսաանապատներ և լեռնային մարգագետնատափաստաններ, մինչև ծ.մ. 2150 մ բարձրությունը, նոսր բուսականությամբ: Կարող են բնակվել բանջարանոցներում և բնակելի շինություններում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Ուսումնասիրված չեն:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 1915 թ–ին Հայաստանում հայտնաբերվել է մեկ առանձնյակ, որից հետո` 2000 թ–ին` 11 առանձնյակ:
Վտանգ ման հիմնական գործոնները: Ուսումնասիրված չեն:
Պահպանության միջոցառումները: Արեալի մի մասը գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է հետազոտել տեսակի կենսաբանության առանձնահատկությունները և տարածումը հանրապետությունում: