Ալպիական ճայ. Հայաստանի Կարմիր գիրք
Ալպիական ճայը Ճայերի ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:
Տարածվածությունը: Հարավային Եվրոպայի, Հյուսիսարևմտյան Աֆրիկայի, Փոքր, Առաջավոր և Միջին Ասիայի լեռները, Արևմտյան Տիբեթ, Հիմալայներ և Ալթայ:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում բնադրում է մեկուսացված օջախներով Զանգեզուրի լեռնաշղթայում և լեռնաճյուղերում:
Ապրելավայրերը: Բնակեցնում է սուբալպիան և ալպիան շրջանների ժայռերը և դրանց մերձակայքը: Ձմռանը հանդիպում է ցածր լեռնային շրջանում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց և չվող: Բնադրում է ոչ մեծ գաղութներով: Բները պատրաստում է դժվարհասանելի ժայռերում և կիրճերում: Ձվադրումը մայիս–հունիսին: Դնում են 3–6 ձու: Զարգացումը` 18–21 օր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Խիստ սակավաթիվ տեսակ է՝ օջախային բնադրմամբ:
Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն, հավանաբար, փոքր թվաքանակը:
Պահպանության միջոցառումները: Ապրելավայրերի մի մասը ներգրավված է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: Պահպանվում է «Բողաքար» պետական արգելավայրում: Պահպանման հատուկ միջոցառումների կարիք չունի: