Իսպանական ճնճղուկ. Հայաստանի Կարմիր գիրք

Իսպանական ճնճղուկը Ճնճղուկների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Հարավային Եվրոպայից, Կանարյան և Միջերկրական ծովի կղզիներից` Փոքր Ասիայով մինչև Աֆղանստան և Հյուսիսարևմտյան Հնդկաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Տավուշի մարզի գ. Սևքարի շրջակայքում` բնադրավայրում:

Ապրելավայրերը: Բնակեցնում է մշակովի լանդշաֆտը` այգիները, բնակավայրերի շրջակայքերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող կամ նստակյաց, ձմռանը հանդիպում է Արաքս գետի հովտի եղեգնուտներում: Տարեկան 2, երբեմն 3 ձվադրում, առաջինը` ապրիլի կեսերին: Դնում են 2–8, ավելի հաճախ` 4–6 ձու: Զարգացումը` հավանաբար, 11–13 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ: Խիստ սակավաթիվ տեսակ է մասնատված արեալով և ոչ ամենամյա բնադրմամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակ:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Պահպանման հատուկ միջոցառումների կարիք չունի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում