Խաչկտուց. Հայաստանի Կարմիր գիրք

Խաչկտուցը Սերինոսների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Սակավաթիվ, օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Ղրիմում, Կովկասում, Թուրքիայում և Կիպրոսում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է հյուսիս–արևելքում՝ բնակեցնելով խառնանտառները:

Ապրելավայրերը: Բնակվում է սոճու պարտադիր առկայությամբ անտառներում, որտեղ սնվում է առավելապես սոճու սերմերով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում են մեկ անգամ՝ դնելով 3–4 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Անազատ պայմաններում պահելու վերաբերյալ տեղեկությունները բացակայում են:

Վտանգման հիմնական գործոնները: Բավարար ուսումնասիրված չէ: Հավանաբար, ապրելավայրերը կրճատվում են անկանոն անտառահատումների, մասնավորապես սոճու հատման հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է հետազոտել խաչկտուցի պոպուլյացիայի վիճակը, ինչպես նաև մարդածին գործոնների ազդեցությունը պոպուլյացիայի վրա` հետագայում տեսակը և ապրելավայրերը պահպանելու նպատակով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում