Մեծ ժայռային սիտեղ. Հայաստանի Կարմիր գիրք

Մեծ ժայռային սիտեղը Սիտեղների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Սակավաթիվ, նեղ արեալային օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Հայաստանից մինչև Նախիջևան, դեպի արևելք` մինչև Էլբուրսի լեռնաշղթան, և դեպի հարավ` մինչև Բելուջիստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է առավելապես հանրապետության հարավային և հարավարևելյան շրջանների կիսաանապատային գոտում:

Ապրելավայրերը: Հանդիպում է կիսաանապատներում` բնակեցնելով ժայռային բիոտոպերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 5–8 ձու: Սնվում է առավելապես միջատներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Մեղրու շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,6 թռչուն 1 հա վրա:

Վտանգման հիմնական գործոնները: Մեծ ժայռային սիտեղի թվաքանակի վրա բացասական ազդեցություն կարող է թողնել գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է նաև գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը իրականացնել էկոլոգիապես ավելի անվնաս մեթոդներով:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում