Հնդկական եղեգնաթռչնակ. Հայաստանի Կարմիր գիրք

Հնդկական եղեգնաթռչնակը Շահրիկների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ հանդիպող տեսակ է, սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Փոքր Ասիա, Կովկաս, Հյուսիսային Իրան, Հյուսիսային Հնդկաստան, Հիմալայներ, Չինաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Արմավիրի մարզի Մասիս քաղաքի մոտ, բնադրման վայրում և Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում:

Ապրելավայրերը: Եղեգնուտներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող տեսակ է, բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է եղեգնուտներում, հավանաբար տարեկան երկու անգամ, մայիս–հունիսին: Դնում են 3–6 ձու: Ձվերի զարգացումը` 12 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ:

Վտանգման հիմնական գործոնները: Բները կարող են ոչնչանալ ձկնաբուծական տնտեսություններում եղեգնուտներն այրելու հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է կարգավորել եղեգնուտների այրելը Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում, և դրանք հնարավորինս հարմարեցնել ոչ բնադրման ժամանակաշրջաններին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում