Սոխականման ճռիկահավ. Հայաստանի Կարմիր գիրք
Սոխականման ճռիկահավը Շահրիկների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:
Տարածվածությունը: Արեալն ընդհատվող է` Հյուսիսային ծովից և Ալժիրից արևմուտքում մինչև Օբգետի ջրավազանի վերնամասերը և Տյան-Շանի նախալեռները:
Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում:
Ապրելավայրերը: Եղեգնուտներ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա` ջրաճահճային բուսականության մացառներում: Ձվադրումը, սովորաբար, տարեկան մեկ անգամ` ապրիլ–մայիսին: Դնում են 3–6 ձու: Զարգացումը` 10–14 օր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ:
Վտանգման հիմնական գործոնները: Բները կարող են ոչնչացվել ձկնաբուծական տնտեսություններում եղեգնուտների այրման հետևանքով:
Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է կարգավորել եղեգնուտների արhեստականորեն այրելը Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում և դրանք հնարավորինս հարմարեցնել ոչ բնադրման ժամանակաշրջաններին: