Դեղնագլուխ խաղտտնիկ. Հայաստանի Կարմիր գիրք

Դեղնագլուխ խաղտտնիկը Խաղտտնիկների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Արևելյան Եվրոպա, Ասիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է բնադրավայրում՝ Արփի լճի մոտ և Սևանա լճի ջրավազանում:

Ապրելավայրերը: Բարձրադիր մարգագետինների ջրածածկ տեղամասերում, տեղ–տեղ գյուղերի միջև:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա, կամ շինությունների որմնաքարերում: Սովորաբար, տարեկան մեկ ձվադրում` ապրիլ–հունիսին: Դնում են 4–7 ձու: Զարգացումը` 14–15 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Շիրակի մարզի բնադրավայրերը գտնվում են «Արփի լիճ» ազգային պարկի սահմաններում: Պահպանման հատուկ միջոցառումների կարիք չունի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում