Թավշաոտ բվիկ. Հայաստանի Կարմիր գիրք
Թավշաոտ բվիկը (Aegolius funereus) Բվերի ընտանիքին պատկանող թռչուն է։
Տարածված է Եվրոպայում և Ասիայում։
Սովորական սարյակից քիչ մեծ թռչուն է, մատերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ դեպի ետ։ Ականջանման փետուրները բացակայում են, դիմային սկավառակը կլոր է։ Մեջքի մասը գորշագույն է։ Գլխի և մեջքի վրա ունի սպիտակ պտեր։ Որովայնը բաց գույնի է՝ գորշագույն բծիկներով։ Աչքերը և կտուցը դեղին են։ Էգերի քաշը 177-197 գրամ է, իսկ թևերի բացվածքը 59-62 սմ։ Արուների քաշը 116 գրամ է, իսկ թևերի բացվածքը 55 սմ։
Հայաստանի Հանրապետությունում համարվում է հազվագյուտ նստակյաց թռչուն, հանդիպում է խառը և փշատերև անտառներում։ Թռիչքը արագ է՝ ալիքաթև գծով։ Զոհին որսում է թաքստոցից կամ թռիչքի ընթացքում։
Բնադրվում է փչակներում, ինչպես անտառի խուլ անկյուններում, այնպես էլ բացատների եզրային ծառերին։ Սովորաբար քողարկված թոչուն է և աչքի է ընկնում դժվարությամբ։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 3-6 սպիտակ ձվեր։ Սնվում է մկնակերպ կրծողներով և մանր թոչուններով։
Գրանցված է Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում։
Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար։