Կրկնակտցար. Հայաստանի Կարմիր գիրք

Կրկնակտցարը Մորակտցարների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Սկանդինավյան երկրներում, Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Անդրկովկասում: Ձմեռում է Հարավային Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է գարնանային և աշնանային չուի շրջաններում Սևանա և Արփի լճերի ավազաններում, Արարատյան հարթավայրում, արհեստական ջրամբարների ափամերձ տարածքներում, Լոռվա մարզում:

Ապրելավայրերը: Նախընտրում է գետաբերանները, լճափերը, ճահճուտները, խոնավ մարգագետինները, գերխոնավ տարածքները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են ճիմապատ, լավ թաքնված վայրերում: Բնադրում են հողի վրա: Դնում են բաց մոխրագույն, 41–45 մմ չափեր ունեցող 4 ձու: Թխսումը` 22–24 օր: Ձագերն աճում են շատ արագ, մոտ մեկ ամիս հետո հասնում են ծնողների չափերին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել:

Վտանգման հիմնական գործոնները: Չուի շրջաններում որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում են «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Անհրաժեշտ է կանխել չկանոնավորված որսը: Ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: Չուի շրջանում կազմակերպել թվաքանակի հաշվառում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում