Մեծ արորիկ. Հայաստանի Կարմիր գիրք

Մեծ արորիկը Մորակտցարների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2b:

Տարածվածությունը: Տարածված է Բրիտանական կղզիներից մինչև Մերձբալթիկա, Եվրոպայում, Ղրիմում, Կովկասում, Անդրկովկասում, Մոնղոլիայում: Ձմեռում է Հյուսիսային և արևադարձային Աֆրիկայում, Պարսկական ծովածոցում, Հնդկաստանում, Չինաստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է գարնանային և աշնանային չուի շրջաններում Սևանա լճի ավազանում և Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում:

Ապրելավայրերը: Ճահճուտներ, բաց մարգագետիններ, գերխոնավ տարածքներ, ջրամբարների ափեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են ջրին մոտ խոտաբույսերի մեջ: Դնում են բաց կանաչավուն, 65–66 մմ չափեր ունեցող 4 ձու: Թխսումը` 26–28 օր: Ձագերն աճում են շատ արագ և 1,5 ամիս հետո կարողանում են թռչել:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել:

Վտանգման հիմնական գործոնները: Չուի շրջաններում որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում են «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է կանխել չկանոնավորված որսը: Ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: Չուի շրջանում կազմակերպել թվաքանակի հաշվառում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում