Ճախրուկ. Հայաստանի Կարմիր գիրք

Ճախրուկը Քարադրների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է: Նախկին ԽՍՀՄ–ի էնդեմիկ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered A3bc+4bc» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a; Ca(i); D:

Տարածվածությունը: Կղզյակային տարածվածություն ունի Վոլգայի աջափնյա տափաստանային և կիսաանապատային շրջաններից` մինչև Զայսանի գոգվածք և Տարբագատայի Չելիկտինյան հովիտ արևելքում: Չուի ժամանակ հանդիպում է Ղազախստանում, Միջին Ասիայում, Ուկրաինայում և Անդրկովկասում: Ձմեռում է Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Իրանում, Իրաքում, Հյուսիսարևմտյան Հնդկաստանում և Պակիստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Եզակի առանձնյակներ նկատվել են Արաքս գետի հովտում և Գեղամա լեռնաշղթայի լեռնատափաստաններում:

Ապրելավայրերը: Ուսումնասիրված չեն:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են խմբերով, ապրիլի երկրորդ կեսին: Դնում են 4 ձու: Թխսումը տևում է 25 օր: Հայաստանում չի բնադրում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Տվյալներ չկան:

Վտանգման հիմնական գործոնները: Մշտապես եղել է սակավաթիվ:

Պահպանության միջոցառումները: Հայաստանում պահպանության հատուկ միջոցառումներ մշակված չեն: Անհրաժեշտ է կատարել հաշվառումներ` թվաքանակի և տարածվածության արդի վիճակը պարզաբանելու և պահպանության ավելի արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում