Կտցար–կաչաղակ. Հայաստանի Կարմիր գիրք

Կտցար–կաչաղակը Կտցար–կաչաղակների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանի համար հազվագյուտ, սակավաթիվ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Լայն տարածված է գրեթե ամբողջ երկրագնդի վրա, սակայն թվաքանակը մեծ չէ:

Տարածվածությունը Հայաստանում: 1930–40–ականների տվյալներով` Հայաստանում հանդիպել է ամենուրեք: 1950–ականներին եզակի առանձնյակներ նկատվել են Սևանա լճի ջրավազանում և Արաքս գետի հովտում: Ներկայումս` չվահյուր Սևանա լճի ջրավազանում և Արաքս գետի հովտում:

Ապրելավայրերը: Սևանա և Լիճք (Մարտունու շրջան) լճերի ծանծաղուտներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Դնում են 2–4 ձու: Թխսումը տևում է 21–27 օր: Հայաստանում չի բնադրում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Եզակի առանձնյակներ հանդիպում են Նախկին Գիլլի և Լիճք լճերի շրջակայքում:

Վտանգման հիմնական գործոնները: Թվաքանակի վրա բացասական ազդեցություն են թողել Արարատյան հարթավայրի ճահճացած տարածքների չորացումը և Սևանա լճի ծանծաղուտների անհետացումը` կապված լճի մակարդակի իջեցման հետ:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է կատարել հաշվառումներ` թվաքանակի և տարածվածության արդի վիճակը պարզաբանելու և պահպանության ավելի արդյունավետ միջոցառումեր ձեռնարկելու նպատակով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում