Մարգահավ. Հայաստանի Կարմիր գիրքը

Մարգահավը Ջրահովվիկների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Խոցելի տեսակ է: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Արևմտյան Եվրոպայից մինչև Արևմտյան Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է հանրապետության հյուսիսում:

Ապրելավայրերը: Բնադրում է լեռնամարգագետնային, մարգագետնատափաստանային բիոտոպերում: Ապրելավայրերը յուրացվում են գյուղատնտեսական նպատակներով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 8–12 ձու: Հայտնի են կրկնակի ձվադրման երևույթներ` կորսվածի փոխարեն:

Թվաքանակը և դրա փոոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Համաձայն 2009 թ–ի տվյալների՝ Խարկովի կենդանաբանական այգում պահվում է մեկ առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Մարգահավի թվաքանակի վրա բացասաբար ազդում են բնադրման շրջանում կատարվող գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև անհանգստության գործոնը անասունների արածեցման (որը ներառում է նաև ուղղակիորեն հասցվող վնասը հովիվների շների կողմից) և վայրի խոտաբույսեր հավաքելու ժամանակ: Հնարավոր է նաև ապօրինի որսը կաքավի պաշտոնական որսի շրջանում:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում, վերանայել տեսակի հանդիպման վայրերում հողային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը` ստեղծելով սեզոնային հանգստի գոտիներ կամ արգելավայրեր: Անհրաժեշտ է նաև մեծացնել տուգանքի չափը և կազմակերպել էկոլոգիական իրազեկության բարձրացման դասընթացներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում