Գեղանի կռունկ. Հայաստանի Կարմիր գիրք

Գեղանի կռունկը Իսկական կռունկների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանի համար` քիչ տարածված, չվող, հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Աֆրիկա, Իսպանիայից` մինչև Բայկալ, Մոնղոլիա, Միջին Ասիա, Փոքր Ասիա, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Առավելապես հանդիպում են հանրապետության կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Հանրապետությունում հանդիպում են միայն աշնանային և գարնանային չուի շրջաններում 200–300 առանձնյակներից կազմված երամներով: Հանգստի համար օգտագործում են վարելահողերը և գյուղատնտեսական ցանքատարածությունները:

Ապրելավայրերը: Բնակվում է քարքարոտ, ցածր խոտածածկով կիսաանապատներում, նախալեռնային տափաստաններում և գյուղատնտեսական ցանքատարածություններում, արոտավայրերում, մարգագետիններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են հողի վրա, չոր վայրերում, բայց ջրին մոտ, որը կարող է լինել առվակ, լիճ կամ ճահճուտ, հաճախ` նաև բնակավայրերի մոտ: Ձվերը` 2,81–94 մմ, մուգ կաթնագույն, մակերեսային դեղնադարչնագույն բծերով: Թխսումը` մոտ 30 օր: Ձվից դուրս եկած ձագերը, չորանալուց հետո իվիճակի են հետևելու ծնողներին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է: Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում են 200–300 առանձնյակներից բաղկացած երամներով, որոնք հանգստի համար օգտագործում են առավելապես Սևանի ավազանի ցանքատարածությունները:

Վտանգման հիմնական գործոնները: Վաղ գարնան շրջանում, եղանակի կտրուկ փոփոխման հետևանքով կարող են ցրտահարվել:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է կազմակերպել հաշվառում չուի շրջաններում, իսկ անբարենպաստ պայմանների ժամանակ` կերակրում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում