Քարառվույտ. ՀՀ Կարմիր գիրք

Քարառվույտ (լատ.՝ Coronilla), պասկուկ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ու փոքր թփերի ցեղ։ Ընդգրկում է 10 տեսակ։

Ցողունը մերկ է կամ քիչ թավոտ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 30-100 սմ։ Տերևները կենտփետրաձև են։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ դեղին, վարդագույն, սպիտակ, մանուշակագույն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղն ունդ է, սերմերը՝ օվալաձև-երկարավուն։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ (սերմերը), եթերայուղեր (ծաղիկները), աղաղանյութեր, կարոտին (A-նախավիտամին) և այլն Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ և սրտային դեղամիջոց։ Որոշ տեսակներ թունավոր են։ Մեղրատու է։ Կրետական քարառվույտ հանդիպում է Սյունիքի մարզում (Ներքին Հանդ և Լեհվաերի շրջակայք), աճում է չոր լանջերի թփուտանման մացառուտներում գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

այտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 25), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝

քարառվույտ պսակավոր (լատ.՝ C. coronata),
քարառվույտ արեվելյան (լատ.՝ C. orientalis),
քարառվույտ երփներանգ (լատ.՝ C. varia),
քարառվույտ կրետական (լատ.՝ C. cretica)

Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի)։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, թփուտային մացառուտներում, անտառի բացատներում, դաշտամիջյան ճամփեզրերին և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում