Կովկասյան մարեհավ. Հայաստանի Կարմիր գիրք
Կովկասյան մարեհավը Մարեհավայինների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Կովկաս:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան շրջաններում:
Ապրելավայրերը: Ենթալպյան մարգագետիննե րի սահմանը, կեչու պուրակներ, մրտավարդենու (ռոդոդենդրոն) մացառներ, ծ. մ. 1800–2500 մ բարձրության վրա: Ձմռանը հանդիպում է առավել ցածր բարձրությունների վրա:
Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց: Բնադրոււմ է գետնին: Տարեկան մեկ ձվադրում` արեալի տարբեր մասերում, ապրիլի կեսերից մինչև հուլիս: Ձվերի զարգացումը` 21 օրից ավելի: Բույնը` ոչ մեծ փոսիկ գետնի վրա, ցամքարը` խոտաբույսեր, փետուրներ, թփուտների տակ կամ խիտ խոտաբույսերի մեջ: Ձվերը՝ 51 մմ 2–10, դեղնասպիտակ` կարմրագորշ պտերով:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Քանակը հստակ որոշելու համար տվյալները բավարար չեն:
Վտանգման հիմնական գործոնները: Բնադրման վայրերի քայքայումը գյուղատնտեսական գործունեության արդյունքում: Որսագողությունը:
Պահպանության միջոցառումները: Տեսակի արեալի մի մասն ընգրկված է «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում և «Շիկահող» արգելոցի տարածքում: Խիստ պահպանության կարիք ունի: Անհրաժեշտ է սահմանել խիստ վերահսկողություն որսագողության վրա, ինչպես նաև կիրառել ենթալպյան մարգագետինների օգտագործման էկոլոգիապես ընդունելի եղանակներ: