Վարդատերեփուկ. ՀՀ Կարմիր գիրք

Վարդատերեփուկ (լատ.՝ Amberboa), աստղածաղկազգիների (Asteraceae) (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։

Տերևները երկարավուն են, մսալի, քնարանման, փետրաձև կտրտված։ Ծաղիկները երկար կոթուններով են, վարդագույն կամ երկնագույն։ Եզրային ծաղիկները ձագարաձև են, խոշոր, կենտրոնականները՝ խողովակավոր, մանր։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սերմիկ է։ Տերևները և ցողունը ծածկված են կարճ գանգուր մազիկներով կամ ամբողջովին մերկ են։

Գեղազարդիչ է։Մուշկային և Սոսնովսկու վարդատերեփուկներն աճում են հիմնականում օշինդրային կիսաանապատներում, կավային և կրակավային լանջերին, ստորին և միջին լեռն, գոտիներում. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Վարդատերեփուկների դասը ընդգրկում է 8 տեսակ։[4] ՀՀ-ում տարածված է 5 տեսակ ՝ վարդատերեփուկ մուշկային (A. moschata), վարդատերեփուկ Սոսնովսկու (A. sosnovskyi), վարդատերեփուկ սովորական (A. amberboi) և այլն։

Հանդիպում է Արարատյան գոգավորությունում։ Աճում է չոր, քարքարոտ, գիպսային և կավային հողատարածքներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում