Սրնգենի. ՀՀ Կարմիր գիրք

Սրնգենի (լատ.՝ Philadelphus) , կիպրոս, կեղծ հասմիկ, հորտենազգիների (Hydrangeaceae) ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ։

Հանդիպում է հյուսիս–արևելյան մարզերի կաղնու, բոխու, հաճարենու անտառներում (1000-1800 մ)։ Տարածված է նաև Եվրոպայում, Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։

Թփերը բարձր են, մինչև 3 մ է։ Տերևները պարզ են, հակադիր, երկարավուն-էլիպսաձև։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ սպիտակադեղնավուն, բուրավետ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը տուփիկ է։ Բազմանում է սերմերով, կտրոններով և արմատային մացառներով։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, չորադիմացկուն է։ Բնափայտից ստանում են սև ներկ։ Մեղրատու է։

Մեղուները ծաղիկներից վերցնում են նեկտարը և ծաղկափոշին։ Ռուսաստանում ընդունված էր սրնգենու փայտից տարբեր ծխափողեր պատրաստել, այստեղից էլ ռուսերեն «чубушник» անվանումը, իսկ Հայաստանում սրենգենու փայտից պատրաստել են սրինգներ։ Բույսը երբեմն սխալմամբ անվանում են ժասմին կամ հասմիկ։ Հայաստանի տարածքում հյուսիս–արևելյան անտառներում աճում է կովկասյան սրնգենին, որը գրանցված է հայկական «Կարմիր գրքում»։ Կիրառվում է դեկորատիվ նպատակներով։ Երևանում սրնգենու թփերն ամենուրեք են, ծաղկում են մայիս-հունիսին։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում