Շուշան. ՀՀ Կարմիր գիրք
Շուշան (լատ.՝ Lilium), շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 90 (այլ տվյալներով՝ 100) տեսակ։
ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ շուշան Շովիցի և շուշան հայկական։
Տարածված է Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի անտառային և ենթալպյան գոտիներում։
Սոխուկը թեփուկավոր է։ Ցողունը ճյուղավորվող է, կանգուն, տերևապատ, բարձրությունը՝ 100-110 սմ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ խոշոր, դեղին՝ շագանակագույն բծերով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։
Շուշանները բազմանում են սոխուկների բաժանումով, գրունտում սոխուկի վերևում և ցողունի վրա տերևանութում աճող, սոխուկներով, ինչպես նաև ցողուններով, թեփուկներով, տերևներով և սերմերով։ Տարբեր տիպի շուշաններ բազմանում են տարբեր եղանակներով։ Այսպես, օրինակ, սպիտակ շուշանը բազմանում Է թեփուկներով և անդալիսի միջոցով, վագրաշուշանը թեփուկներով և օդային սոխուկներով։ Ոսկյա գծավոր շուշանը նույնպես բազմանուամ Է թեփուկներով և սերմերով, միայն այն տարբերությամբ, որ ցանքը կատարվում Է աշնանը, կիսատաք ջերմախտներում, սերմերը հասունանալուց անմիջապես հետո։ Վերը նշված բոլոր շուշանները բազմանում են նաև սոխուկների բաժանումով։
Հայրենիքը համարվում Է Հյուսիսային կիսագունդը Ճապոնիա, Չինաստան, Հեռավոր Արևելք, Կամչատկա, Սիրիր, Կովկաս, Հնդկաստան, Եվրոպա (Միջերկրական ծովի շրջանում գտնվող երկրները), Միացյալ Նահանգներ և Կանադա։ Հայտնի է շուշանների մոտավորապես Հարյուր տեսակ։ Սոխուկավոր բույսերի մեջ դժվար թե գտնվի մեկ ուրիշ այնպիսի դեկորատիվ բույս, որի ծաղիկները իրենց գեղեցկությամբ, գույներով կամ բուրմունքով գերազանցեն շուշանին։
Մեղրատու է և գեղազարդիչ։ Շուշանի որոշ տեսակներ(սպիտակ և չինական շուշաններ, վագրաշուշան և այլն) ու սորտեր մշակվում են նաև ՀՀ-ում՝ որպես գեղազարդիչ բույսեր։