Մենախոտ. ՀՀ Կարմիր գիրք

Մենախոտ (լատ.՝ Eremostachys), անապատահասկ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 տեսակ։

Ցողունը քառանիստ է, բարձրություն՝ 40-100 սմ։ Տերևները թավոտ են, ամբողջական կամ փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ կեղծ տերևանութներում, սպիտակ, դեղնավուն կամ նուրբ վարդագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղն ընկուզանման է, միասերմ, վերևում՝ հարթ մազափնջով։ Լայնաբաժակը խեցեծաղկանման մենխոտ տարբերվում է ծաղկաբաժակի թաղիքանման խավավորմամբ, կարճ պսակով և ավելի խոշոր ցողունային տերևներով։

Հանդիպում է Արարատյան գոգավորությունում և Սյունիքի մարզում (Մեղրի)։ Աճում է չոր, քարքարոտ և գիպսակիր լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

Մենխոտի հատած (լատ.՝ E. laciniata),
Մենխոտ խեցեծաղկանման (լատ.՝ E.moluccelloides)
Մենխոտի տարատեսակը՝ Մենխոտ լայնաբաժակ (լատ.՝ E.macrophylla)։

Տարածված է Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, կավոտ, հաճախ՝ նաև գիպսակիր լանջերին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում