Հաղարջենի. ՀՀ Կարմիր գիրք
Հաղարջենի (լատ.՝ Ribes), կոկռոշազգիների (Grossulariaceae) ընտանիքի բույսերի ցեղ։
Մոտ 50 տեսակ աճում են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։
Հայաստանում հաղարջենին վայրի վիճակում աճում է Եղեգնաձորի, Ախուրյանի, Արթիկի, Սևանի ավազանի, Զանգեզուրի, Լոռու, Շիրակի տարածքներում։ ՀՀ-ում հանդիպում է 6 տեսակ՝ արևելյան, ալպիական, Բիբերշտեյնի, հայկական, Ախուրյանի, սովորական։ Տարածված է անտառներում, նոսրանտառներում, թփուտներում, ժայռաճեղքերում, կիրճերում և այլուր։ Սովորական հաղարջենին աճեցվում է գրեթե բոլոր մարզերում։ Մշակության մեջ տարածված են նաև սև ու կարմիր հաղարջենիների ներմուծված տեսակները։ Հաղարջենու Ախուրյանի և հայկական տեսակները բնաշխարհիկներ են. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
1,5-2,5մ բարձրությամբ թփեր։ Տերևները պարզ են, 3-5 բլթականի, ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, հաճախ երկսեռ, հազվադեպ բաժանասեռ և երկտուն։ Պտուղը հատապտուղ է՝ սև, կարմիր և այլ գույնի, թթվաշ։ Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Պտուղները բուրավետ են, պարունակում են շաքարներ, թթուներ, վիտամիններ, պեկտինային նյութեր, ներկանյութեր, օգտագործվում է ինչպես թարմ այնպես էլ վերամշակված վիճակում։[2] Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով։
Ծաղկի բանաձև՝ \ast K_{4-5} \; C_{4-5} \; A_{4-5} \; G_{(2-4)}։ Ծաղկի բանաձևը հաստատուն չի։
Հայտնի է 150 տեսակ, որոնցից 57-ը՝ մշակվող։
Հաղարջենի Ախուրյանին (R. achurjani) հանդիպում է Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, աճում է միջին լեռն, գոտու ժայռոտ վայրերում,
կիրճերում, թփուտներում։
Հայկական հաղարջենի հանդիպում է Վայոց ձորի մարզում (Ջերմուկի շրջակայքում), աճում է գետեզրերին և գետափերի քարքարոտ մասերում, վերին լեռն, գոտում առաջացնում է փոքր մացառուտներ։