Արքայապսակ. ՀՀ Կարմիր գիրք
Արքայապսակ (լատ.՝ Fritillaria), շահպսակ, արքունի կակաչ, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ արքայապսակ դեղին (F. lutea), արքայապսակ կովկասյան (F. caucasica), արքայապսակ հայկական (F. armena), {{bt-armlat|արքայապսակ քրդական|F. kurdica)։
Սոխուկավոր բույս է։ Ցողունի բարձրությունը 20-25 սմ է։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Ծաղիկները միայնակ են, հազվադեպ՝ կրկնակի, սպիտակավուն, ոսկեդեղնավուն, մանուշակագույն, մուգ ծիրանագույն, հոտավետ։ Ծաղկում է մարտ-մայիսին։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր, տափակ, դարչնագույն։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ։ Գեղազարդիչ է։
Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, անպտուղ լանջերին, նոսրատառներում, մարգագետիններում, թփուտներում և այլն։
Դեղին արքայապսակը հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի վերին լեռնային և ալպյան գոտիների մարգագետիններում։ Ծաղիկները դեղին են, խոշոր։ Քրդական արքայապսակը հանդիպում է Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի միջին լեռնային գոտու խճաքարային և ավազոտ լանջերին, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։