Այծակն. ՀՀ Կարմիր գիրք

Այծակն (լատ.՝ Aegilops), քարախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20-25, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ այծակն ցցամազ (A. tauschii), այծակն գլանաձև (A. cylindrica), այծակն եռաքիստ (A. triaristata), այծակն սովորական (A. trivialis) և այլն։

Արմատային համակարգը փնջաձև է։ Ցողունը ծղոտ է, բարձ.՝ 20-50 սմ, տերևները՝ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, պտուղը՝ հատիկ։ Ծաղկում են գարնանը և ամռան սկզբին։

ՀՀ-ում հայտնի է 8 տեսակ՝ այծակն ցցամազ (A. tauschii), այծակն գլանաձև (A. cylindrica), այծակն եռաքիստ (A. triaristata), այծակն սովորական (A. trivialis) և այլն։ Տարածված է Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում (500-2150 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, դաշտերում, դրանց միջնակներում, ճամփեզրերին, աղբոտ վայրերում։ Ցորենի մոտ ազգակիցն է. էվոլյուցիայի ընթացքում մասնակցել է ցորենի տեսակների առաջացմանը։

Այծակն հաստը (A. crassa) հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում