Ցախաքլորաորս. Հայաստանի Կարմիր գիրք

Ցախաքլորաորս Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Քիչ տարածված, նստակյաց տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); D1:

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Սիրիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Անտառային գոտում` գրեթե ամբողջ հանրապետությունում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գերադասում է խիտ անտառները` բացատներով, որսը կատարելով առավելապես անտառներում, որտեղ և բնադրում է:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախնական գնահատման համաձայն՝ ներկայումս Հայաստանում բնության մեջ հանդիպում են մոտ 40–60 զույգեր:

Վտանգման հիմնական գործոնները: Ամենաուժեղ ազդեցությունն է թողնում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը: Հերթական սպառնացող վտանգ կարող է հանդիսանալ գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ տնային պայմաններում թռչնին պահելու համար: 2008 թ –ին Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվել է 60 առանձնյակ:

Պահպանության միջոցառումները: Առնվազն 3 զույգ բնադրում է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում, ինչպես նաև «Խոսրովի անտառ» արգելոցում: Հավանական է այս տեսակի ներկայությունը «Շիկահող» արգելոցում: Հաշվի առնելով պոպուլյացիայի համեմատաբար փոքր թվաքանակը և սպառնացող վտանգների առատությունը՝ անհրաժեշտ է կազմակերպել մի շարք միջոցառումներ` ուղղված, ինչպես բնադրավայրերի անմիջական պահպանմանը, այնպես էլ հասարակության կրթությանը: Խստացնել որսագողության համար նշանակվող պատիժը և ավելացնել տուգանքի չափը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում