Կարմիր ցին. Հայաստանի Կարմիր գիրք

Կարմիր ցինը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանի համար` անհետացող տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a; D:

Տարածվածությունը: Արևմտյան Եվրոպա, Թուրքիա, Իրան, Հյուսիսային Աֆրիկա, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Կովկաս (բացի Վրաստանից):

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանի սահմաններում բնադրման դեպքեր հավաստիորեն հայտնաբերված չեն: Հավանաբար, բնա դրում է հանրապետության հյուսիսարևելյան մասում` Ղարաբաղի բարձրավանդակի մնացորդային անտառներում: Կարմիր ցինի մեկ առանձնյակ բռնվել է չուի ժամանակ Երևանի շրջակայքում 1949 թ.–ի մայիսի 11–ին:

Ապրելավայրերը: Առավելապես, սաղարթավոր կամ խառն անտառներ, որոնց հերթափոխում են լայն բաց տարածությունները, սովորաբար, ծ.մ. 900–1500 մ բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները զբաղեցնելու խիստ օրինաչափություն չի դիտվում, սակայն երբեմն զբաղեցնում են նույն բույնը մի քանի տարի շարունակ: Բները, սովորաբար, տեղադրվում են ծառերի վրա: Բազմացման շրջանը սկսվում է ապրիլի վերջից մինչև հուլիսի վերջը :

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում ընդհանուր թվաքանակը հայտնի չէ:

Վտանգման հիմնական գործոնները: Մշտապես եղել է հազվագյուտ:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում: Անհրաժեշտ է բացահայտել և խստորեն պահպանել կարմիր ցինի բնադրավայրերը Հայաստանի սահմաններում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում