Ճչան կարապ. Հայաստանի Կարմիր գիրք

Ճչան կարապը Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2a:

Տարածվածությունը: Տարածման արեալն ընդգրկում է ողջ Եվրոպան, Սկանդինավյան երկրները, Ռուսաստանը, Փոքր Ասիան, Անդրկովկասը, Միջին Ասիան, Իրանը, Չինաստանը:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է չուի շրջաններում, իսկ առանձին տարիներին` նաև ձմռանը, Սևանա լճի ավազանում և Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում:

Ապրելավայրերը: Հանդիպում է առափնյա, խիտ եղեգնուտներով պատված, բաց ջրային մակերեսով ջրամբարներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են առափնյա չոր մասերում, երբեմն, նաև ծանծաղուտներում՝ օգտագործելով եղեգնի և տարբեր բույսերի ճյուղեր և փայտիկներ: Ձվերը` սովորաբար, 4–6, հազվադեպ` 7, սպիտակ կամ դեղնավուն, 114–126 մմ: Թխսումը` 35–40 օր: Ձվից դուրս եկած ձագերը երկար մնում են ծնողների հետ և միասին էլ կատարում են աշնանային չվերթը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հանդիպում է աշնանային և գարնանային չուի շրջաններում 4–50 առանձ նյակներից բաղկացած խմբերով: Հայաստանում միշտ եղել է հազվագյուտ:

Վտանգման հիմնական գործոնները: Ուսումնասիրված չէ, հավանաբար, որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Սևանա լճի ավազանում և Արմաշի ձկնաբուծական տնտեսությանը հարող համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով: Անհրաժեշտ է ձմռանը կազմակերպել լրացուցիչ վերահսկում կարապների հանդիպման վայրերում: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Ուժեղացնել պայքարը որսագողության դեմ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում