Տարգալակտուց. Հայաստանի Կարմիր գիրք

Տարգալակտուցը Տարգալակտուցների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կար միր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտան գված»` EN D:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպա,Հյուսիսարևելյան Աֆրիկա, Առաջավոր և Փոքր Ասիա, Հնդկաստան, Մոնղոլիա, Չինաստան, Ռուսաստան:

Տարածվածությունը Հայաստանում: 1930–40–ականներին հաճախ հանդիպում էր Արաքսի և Սևանա լճի ավազանում: 1950–ականներին դեռևս բնադրում էր այստեղ: Ներկայումս չուի ժա մանակ հանդիպում են Արփի լճում, Ստեփանավանի գերխոնավ տարածքներում, Ախուրյանի ջրամբարում, իսկ բնադրման շրջանում` նաև Սևանա լճի ավազանում և Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում:

Ապրելավայրերը: Սևանա լճի ավազանում բնադրման տարածքները ոչնչացվել են` կապված լճի մակարդակի իջեցման հետ: Սևջուրի գետառում, չնայած բնադրման համար բարենպաստ պայմանների, չի բնադրում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները կառուցում են ծառերի, թփերի վրա, կամ եղեգնուտներում: Դնում են 2–3 ձու: Ձագերը դուրս են գալիս 24–25 օր թխսելուց հետո: Ներկայումս հանրապետության տարածքում չի բնադրում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 1972–1973 թթ–ին գարնան չուի ժամանակ գրանցվել են 5–10, Արարատյան հարթավայրում` 10–25 առանձնյակներից կազմված փոքր երամներ:

Վտանգման հիմնական գործոնները: Գիլլի լճի և Արարատյան հարթավայրի ջրաճահճային հատվածների չորացումը, որը հան գեցրել է բնադրավայրերի ոչնչացմանը և կերային բազայի աղքա տացմանը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Անհրաժեշտ է հաշվառումներ կատարել տարվա բոլոր եղա նակներին` կենտրոնացման և բնադրման վայրերը բացահայտելու և պահպանությունը կազմակերպելու նպատակով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում