Վարդագույն հավալուսն. Հայաստանի Կարմիր գիրք
Վարդագույն հավալուսնը Հավալուսների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է՝ գտնվում է անհետացման վտանգի տակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):
Տարածվածությունը: Բնադրում է Հարավարևելյան Եվրոպայում, Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիայում, Ռուսաս տանում, Ադրբեջանում, Չինաստանում:
Տարածվածությունը Հայաստանում: Հազվադեպ հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում, Արմաշի և հարակից ձկնաբուծական լճակներում, որպես պատահական չվահյուր: Չուի շրջանում նախկին Գիլլիի լճին հարող Սևանա լճի առափնյա տարածքներում և Արմաշի ձկնաբուծական լճակներում:
Ապրելավայրերը: Սևան և Արփի լճերի բաց, խորը ջրային, բուսականությունից զուրկ տարածքներ: Ամռանը կերակրման նպատակով այցելում են Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են, գաղութ ներով ընտրելով ափի բաց, եղեգապատ մասերը: Դնում են 90–106 մմ չափեր ունեցող 2–3 ձու: Թխսումը տևում է 32–35 օր: Ձագերը լինում են մերկ և անօգնական, արագ աճում են և 2,5 ամսական հասակում հասնում են հասուն թռչունների չափերին և կարողանում են թռչել: Հայաստանում չեն բնադրում:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախկինում, չուի շրջա նում թվաքանակը տատանվում էր 1–2,5 հազ. սահմաններում: Սևանա լճի մակարդակի իջեցման: Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակների զգալի մասի չորացման և արդյունքում` Սևանա լճում ներկայումս գրեթե չեն հանդիպում, իսկ Արմաշում ամռանը կերակրման համար հանդիպում են 20–30 անհատից ոչ ավելի: Անազատ պայմաններում բազմացել են Բեռլինի, Բազելի, Թել Ավիվի կենդանաբանական այգիներում:
Վտանգման հիմնական գործոնները: Արարատյան հարթավայրում, ամռան ամիսներին ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների կողմից հետապնդվելը, ձմռանը` որսագողությունը:
Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պար կերում: Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում, կազմակերպվում են հանդիպումներ բնապահպանական իրազեկության բարձրացման նպա տակով: Անհրաժեշտ է կազմակերպել թվաքանակի հաշվառումներ և ուժեղացնել տեսակի պահպանության պրոպագանդան: