Մարգագետնային մողես. Հայաստանի Կարմիր գիրք

Մարգագետնային մողեսը (լատիներեն՝ Darevskia praticola առաջ՝ Lacerta praticola) մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքին պատկանող մողես է։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Lacerta կամ Darevskia ցեղին։

ՀՀ-ում հանդիպում է Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում։ Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,7-6,5 սմ), պոչը՝ գրեթե կրկնակի երկար։ Գլուխը տափակ չէ։ Երիտասարդի մարմինը մուգ է կամ սև։ Հասունի մեջքը գորշ շագանակագույն է, գորշ կամ շագանակագույն՝ մանր սև բծերով։ Մեջքի, կողքերի ու պոչի վրայով անցնում են գորշ շերտեր։ Հասուն արուի փորիկը դեղնականաչավուն է, էգինը՝ սպիտակ։

Բնակվում է հիմնականում անտառային ու մարգագետնային բուսականությամբ ոչ շատ քարքարոտ վայրերում։ Թաքնվում է ծառերի արմատների ու քարերի արանքներում, փորող կենդանիների բներում։

Ձմեռում է նոյեմբերի վերջից մարտ։ Սնվում է մանր անողնաշարավորներով։

Բազմացումը սկսվում է հունիսից։ Ձվադրում է տարեկան 2 անգամ, դնում է 3-6 ձու, երկարությունը՝ մինչև 1 սմ. Ձագերը ծնվում են օգոստոսից սեպտեմբեր։ Սեռահասուն են դառնում 2 տարեկանում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում