Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ. Հայաստանի Կարմիր գիրք

Իսկական մողեսների ընտանիքին պատկանող մողես է։

Կարգավիճակը: Խիստ սակավաթիվ, հիմնական արեալից կտրված, միայն Հայաստանում հանդիպող անհետացող ենթատեսակ է: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered A2c» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR A2c; B2ab(ii, iii):

Տարածվածությունը: Տեսակը լայնորեն տարածված է Հյուսիսարևելյան Ռումինիայից` արևմուտքում, մինչև Հարավարևմտյան Մոնղոլիա և Հյուսիսարևմտյան Չինաստան` արևելքում, ինչպես նաև մինչև Թուրքիա և Իրան` հարավում: Հյուսիսային Եվրասիայի սահմաններում հանդիպում է Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Ղազախստանում, Միջին Ասիայի երկրներում, Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում:

Տարածվածությունը Հայաստանում: Միակ հայտնի պոպուլյացիան գտնվում է Սևանա լճի հարավային ափին, գ. Նորադուզի շրջակայքում:

Ապրելավայրերը: Բնակվում է Նորատուսի ավազուտներում: Հանդիպում է ինչպես փուխր, այնպես էլ կարծր հողերով տեղամասերում` բնակեցնելով Սևանա լճի ջրավազանի լեռնաքսերոֆիտ տափաստանները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Էգը դնում է 1–12 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 1961 թ –ին գ. Մարտունու շրջակայքում պահպանված վերջին 27 հասուն մողեսիկները որսվել են նեղ հողաշերտում` դաշտերի և Սևանա լճի ափի միջև և բաց են թողնվել գ. Նորադուզի մոտակայքում: Այդ առանձնյակներն առաջացրել են նոր պոպուլյացիա, որն աստիճանաբար լայնացնում է իր սահմանները: Ներկայումս դրանց թվաքանակը կազմում է 80–150 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Ընտանի կենդանիների գերարածեցումը, ապրելավայրերի մշակումը գյուղատնտեսական նպատակներով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է ցանկապատել չմշակված տեղամասը գ. Նորադուզի շրջակայքում և ուժեղացնել հսկողությունը ենթատեսակի պահպանության համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում