Անդրկովկասյան թակիրային կլորագլուխ. Հայաստանի Կարմիր գիրք
Անդրկովկասյան թակիրային կլորագլուխը, պարսկական կլորագլուխ մողեսը (լատ.՝ Phrynocephalus persicus) կամ պարսկական դոդոշագլուխ մողեսը ագամաների ընտանիքին, կլորագլուխ մողեսների (Prynocephalus) ցեղին պատկանող մողես է։
ՀՀ-ում տարածված է Արմավիրի ու Արարատի մարզերի քարքարոտ, Պարսկական կլորագլուխ մողես ավազուտային ու կավահողային կիսաանապատներում։ Երևանում անհետացել է։
Լայն մարմնով փոքր մողես է. երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,5-6,5 սմ), պոչը գրեթե նույն երկարության է և չի ինքնահատվում. նրա բազմազան շարժումներով ապահովվում է հաղորդակցումը։ Արտաքին ականջ և թմբկաթաղանթ չունի։ Մեջքային մակերեսին կան բազմաթիվ փշանման թեփուկներ։ Մեջքի գունավորումը բազմազան է (սովորաբար հողագույն է)։ Ընդհանուր գորշավուն կամ մոխրագույն գունավորման վրա կա համաչափ մուգ և բաց խալերից կազմված նախշ։ Պարանոցի հատվածում կան կապույտ եզրագծով 2-3 կարմրավուն խալեր։ Պոչն ունի արտահայտված լայնակի զոլավոր նախշ։ Որովայնային մակերեսը սպիտակավուն է, հաճախ՝ խոշոր նարնջագույն խալով։
Սնվում է մրջյուններով և այլ մանր հոդվածոտանիներով։
Զուգավորումը տեղի է ունենում ապրիլի 2-րդ կեսից հունիսի վերջ։ Մայիսի սկզբից հուլիսի վերջ էգը սեփական բներում 1-3 անգամ դնում է 2-4 ձու։ Ձագերը ծնվում են հունիսի վերջից սեպտեմբերի կեսերը։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։